06/03/2015 15:41
Կարևոր չէ նվերի արժեքը, կարևորն ուշադրությունն է. Լյուդմիլա Սարգսյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար կարևոր չէ, թե ինչ նվեր է ստանում կամ ինչ մեծության կլինի, ինչ արժեք կունենա, կարևորն այստեղ, ըստ նրա, ուշադրության հարցն է:
«Մարտի 8-ը դա այն առիթն է, որ եթե նվիրեն անգամ մեկ ծաղիկ, կինը պետք է իրեն լավ զգա: Չեմ կարծում, թե ուշադրությունը գնով կամ արժեքով է պայմանավորված»,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներիը «նեղացած են» ղեկավարության «ժլատությունից»:
Ի դեպ՝ տիկին Սարգսյանը դեռ նվերներ չի ստացել. ոչ ծանոթները, ոչ էլ առավել ևս ԱԺ ղեկավարությունը դեռ չի շնորհավորել նրան մարտի 8-ի կապակցությամբ: Ինչ վերաբերում է դժգոհություններին ու հատկապես նեղանալուն, ապա պատգամավորն արձագանքեց. «Ես որևէ մեկից դժգոհելու առիթ երբևէ չեմ ունեցել: Չեմ էլ դժգոհի, եթե որևէ մեկն ինձ նվեր չտա այդ օրը»:
Հիշեցնենք, որ այսօր Հրապարակ օրաթերը գրել էր, թե ԱԺ ղեկավարությունը «ժլատություն» է արել և կին պատգամավորներին մարտի 8-ի կապակցությամբ սուրճի բաժակներ է նվիրել:
Իսկ օրերս լուրեր շրջանառվեցին, որ Տիկին Սարգսյանին մարտի 8-ի կապակցությամբ թանկարժեք կտավ է գնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Նախորդող հրապարակում՝ Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին «նեղացրել են» ղեկավարության ժլատությունից