06/03/2015 18:39
Դա մուտիլովկա է. Լյուդմիլա Սարգսյանը վստահված անձանց փաստաթղթերի մասին
«ՀԱԿ-ում ոչ մի վստահված անձերի քարտեր էլ չեն բաժանվում: Ավելին՝ ոչ ոք, ոչ մեկին փաստաթթուղթ չի տրամադրում, որպեսզի մարդիկ դրանցով եվրոպական երկրներում քաղաքական ապաստան խնդրեն: Դա մուտիլովկա է»: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդարադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, թե թերթի թղթակցին Մարտի 1-ի գործով բանտարկյալ Գևորգ Մանուկյանը հայտնել է, թե խոսքը վստահված անձի փաստաթղթերի մասին է գնում, որոնք ՀԱԿ-ը վաճառում է այն քաղաքացիներին, ովքեր Եվրոպական երկրներում ուզում են քաղաքական ապաստան ստանալ:
«Մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել և դրանով ներկայանալ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին ու քաղաքական ապաստան ստանալ»,- ասել էր Գևորգ Մանուկյանը, հավելելով՝ այդ փաստաթուղթը հենց այնպես չի տրվում, այլ բավականին կլորիկ գումարով վաճառվում է մարդկանց:
Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հերքեցին նաև ՀԱԿ գրասենյակից: