06/03/2015 16:44
Կանանց տոներին ընդառաջ` զեղչեր կանանց համար
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը մի շարք հետազոտությունների համար սահմանել է զեղչեր: Այսօր «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց զեղչերի մասին, այն է` մարտի 9-ից 14-ը ռադիոլոգիական, մարտի 16-20-ը գինեկոլոգիական, մարտի 23-27-ը ուռոլոգիական, իսկ մարտի 30-ից ապրիլի 3-ը ատամնաբուժական հետազոտությունները հնարավոր կլինի անցնել 30 տոկոս զեղչով:
Խ. Հակոբյանը նշեց, որ կենտրոնի նպատակն է ավելի մեծ թվով կանանց ընդգրկել ակցիայի մեջ. շատ հաճախ կանայք չեն կասկածում, որ իրենք քաղցկեղ ունեն և վաղ փուլում հայտնաբերելու դեպքում հնարավոր է կնոջը փրկել:
«Կանայք ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության հանդեպ, ավելի գրագետ են»,- ասաց նա, հավելելով, որ ավելի հաճախ քաղցկեղը հանդիպում է 50-60 տարիքային խմբի կանանց, հանդիպում է նաև երիտասարդ աղջիկների մոտ: