06/03/2015 14:02
«Այսօր հայ կանայք պայքարում են իրենց իրավունքների համար»
2014թ-ի ընթացքում «Կանանց ռեսուրսային կենտրոնը» թեժ գծին ստացել է 1758 զանգ, որից 1428-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը, որից 486-ը առնչվել է հոգեբանական բռնություններին, 150` ֆիզիկական բնույթի են եղել, իսկ 8-ը` սեռական: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:
Նա նաև հաղորդեց, որ «Կանանց ռեսուրսային կենտրոն» զանգահարում են նաև հայեր արտերկրից. 2014թ-ին կենտրոնը ստացել է 8 զանգ:
«Կանանց մեծ մասը զանգում է մեզ միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ անելանելի վիճակում է»,- նշեց Մ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ տարեցտարի հայ կինը առաջադիմում է, եթե նախկինում կանայք չէին կարող ամուսնության ժամանակ ընտրություն կատարել, այսօր հայ կանայք պայքարում են իրենց իրավունքների համար: