06/03/2015 09:36
«Հասարակ, էժանագին գողություն էր». Էներգետիկայի փոխնախարարն՝ իր տանը կատարվածի մասին
«Հասարակ, էժանագին, փողոցային գողություն էր, ուրիշ ոչինչ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ջրվեժում գտնվող իր առանձնատունը թալանելու դեպքին: Նա նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, քանի որ անձնական թեմա է:
Ըստ թերթի, փոխնախարարը նշել է, որ մեծ կորուստներ չի ունեցել, ընդամենը տարել են օգտագործված հեռուստացույց, մանր-մունր կենցաղային իրեր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: