06/03/2015 12:21
Նախագահի հրամանագրով դատավորի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում են երկրի ցեկավարի մամուլի գրասենյակից:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 27-ի ԱԽ-6-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները»: