06/03/2015 10:06
Տ. Ուրիխանյան. Ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը
ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը դարձյալ գրառում է կատարել Facebook-ում, որը տարբեր ընկալումների տեղիք է տվել: Գրառումը կարդալուց հետո առաջին տպավորությունն այն է, որ պատգամավորը որոշել է հեռանալ կուսակցությունից.
«Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին, այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար մեծ պատիվ է եղել ձեզ հետ աշխատելը, և այս խոսքերը վերաբերվում են բոլորին՝ առանց բացառության, այդ թվում նրանց, ում հետ աշխատանքային վեճեր կամ տարակարծություններ են եղել»,- մասնավորապես գրել է Տ. Ուրիխանյանը:
Aysor.am-ին չհաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ` մեր հեռախոսազանգը մնաց անպատասխան: Թերևս Տիգրան Ուրիխանյանն իր գրառմանն ավելացնելու ոչինչ չունի՞...