06/03/2015 16:57
ՔԿՀ-ներում իրականացվել են պրոֆիլակտիկ աշխատանքներ. հայտնաբերվել է թմրանյութ
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների աչալրջության և ձեռնարկած օպերատիվ աշխատանքների շնորհիվ 2015 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել և առգրավվել է.
Տրամադոլ – 3,025 գրամ
Տրամադոլ – 3 հաբ
Ափիոն – 0,86 գրամ
Դեղնականաչավուն զանգված – 0,7 գրամ
Մարիխուանա – 1,29 գրամ
Բուպրենորֆին – 0,034 գրամ:
Արձանագրված բոլոր փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: