25/03/2015 14:39
ՏՄՊՊՀ-ն Սերժ Սարգսյանի եղբոր ընկերությունում խախտում չի հայտնաբերել. Շաբոյան
ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է իրականացրել նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանին պաշտակող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում, սակայն ոչ մի խախատում չի հայտնաբերել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Մենք ամեն դեպքում չենք ստացել չարաշահումների որևէ փաստ: Ուսումասիրություններ կատարվել է, խախատումներ չի հայտանաբերվել»,- ասաց Ա. Շաբոյանը:
Դիտարկմանը՝ եթե որևէ խախատում չի հայտանբերվել, ապա ինչու են վարորդները դժգոհում, Ա. Շաբոյանը նկատեց, թե չի հասկանում կոնկերտ ինչ նկատի ունեն լրագրողները. «Ես չգիտեմ, թե դուք ինչ նակտի ունեք, ինչից եք դժգոհ, հետևաբար առաջարկում եմ փաստեր ներկայացնել»:
Հարցին, թե տեսախցիկների ոլորտում Ա. Սարսգսյանի մենաշնորհ ունի, արդյոք սա չի կարո՞ղ վնասել տնտեսությանը, Ա. Շաբոյանն արձագանքեց.
«Մրցակցությամբ օրենսդրությամբ մենաշնորհների կամ խոշոր ընկերությունների գործունեությունը չի արգելվում: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում, մենաշնորհներ և խոշոր ընկերություններ կարող են գործունեություն իրականացնել: Խնդիրը վերաբերվում է չարաշահումներին, եթե կան չարաշահումներ, փաստեր ներկայացրեք և մենք կուսումնասիրենք դրանք»: