25/03/2015 16:59
Բերդ քաղաքում առկա է քարաբեկորի ընկնելու վտանգ
Այսօր ժամը 13.52-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ցլիկ Ամրամի ամրոցի քարերից մեկը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է ամրոցից մոտ 200 մ հեռավորության վրա առկա է քարաբեկոր (16 խմ)՝ ճանապարհից մոտ 150 մ բարձրության վրա:
Դեպքի մասին տեղեկացվել է քաղաքապետը, ՃՈ ոստ. կապիտանը, ԲՊԱՀՎԿ վարչության պետը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: