25/03/2015 17:26
Հացը չի թանկանա
Ալյուրի հարստացումը չի բերի հացի ու հացամթերքի թանկացման: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` այդպիսով փորձելով փարատել այն մտահոգությունները, որ առկա են հանրության շրջանում:
«ՀՀ ամեն քաղաքացի տարեկան օգտագործում է շուրջ 100 կգ հաց, հաշվարկները ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով հացը ամենաշատը կարող է թանկանալ 200 դրամ` ամբողջ տարվա ընթացքում 1 մարդու համար»,- նշեց նա` ավելացնելով, որ ծախսարդյունավետության առումով այս ծրագիրը համարվում է ամենահաջողված ծրագրերից մեկը: