25/03/2015 16:50
«Բարսելոնան» Ալվեսին նոր պայմանագիր կառաջարկի
Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Դանիել Ալվեսի հետ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ։
Sport.es պարբերականի տվյալներով, «կապտանռնագույնները« 31-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին նոր պայմանագիր կառաջարկեն այս շաբաթ։
Նշվում է, որ Ալվեսի ծառայությունները հետաքրքրում են միաժամանակ վեց ակումբների՝ «ՊՍԺ»-ին, «Յուվենտուսին», «Լիվերպուլին», «Մանչեսթեր Յունայթեդին», դորտմունդի «Բորուսսիային» և «Ինտերին»։