25/03/2015 17:17
Հայաստանի հավաքականի գործակիցն աստիճանաբար բարձրանում է
Մարտի 29-ին կայանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան խաղի կապակցությամբ բուքմեյքերների սահմանած գործակիցներն աստիճանաբար փոփոխվում են:
Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը «bet365»-ում դարձել է 4.75, մինչդեռ սկզբում հեղինակավոր բուքմեյքերական ընկերությունը սահմանել էր 3.00 գործակիցը: Իսկ ահա Ալբանիայի հաղթանակի գործակիցը 2.30-ից նվազել է մինչև 1.91-ի:
Ոչ-ոքիի գործակիցը ևս փոխվել է՝ 3.40-ից դառնալով 3.20: Պատկերը նույնն է նաև մի շարք այլ հայտնի բուքմեյքերական ընկերությունների սահմանած գործակիցներում: