25/03/2015 16:50
3,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ` Ադրբեջանի տարածքում
Այսօր՝ ժամը 14.09-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.49-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ-ից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.560 և արևելյան երկայնության 46.300:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել: