25/03/2015 19:55
ՀՖՖ նախագահը ներկայացրեց Ռուսլան Կորյանի և Գաել Անդոնյանին
Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումից առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց ընտրանու նորեկներ Ռուսլան Կորյանի և Գաել Անդոնյանին:
Ռուբեն Հայրապետյանն ուրախությունը հայտնեց նորեկների առթիվ և խաղաշապիկներ նվիրեց նրանց: Գաել Անդոնյանը ստացավ 2-րդ համարի խաղաշապիկը, իսկ Կորյանը` 9-րդ: Նորեկները հակիրճ կերպով հավաքականին միանալու ուրախությունը հայտնեցին:
Գաել Անդոնյան. «Ուրախ եմ` այստեղ գտնվելով: Հպարտություն է ազգային հավաքականը համալրելը: Հուսով եմ բարձր արդյունքներ կգրանցենք»:
Ռուսլան Կորյան. «Ինձ համար հաճելի է և պատիվ հանդես գալ Հայաստանի հավաքականում: Հուսով եմ` կարդարացնեմ մարզչական շտաբի սպասելիքները»:
Այդուհետ ՀՖՖ-ի նախագահը հայտնեց, որ առաջիկա խաղից միայն հաղթանակ է ակնալում: Վերջինս հավելեց, որ միակ ֆուտբոլիստը, ով մոտ ապագայում կմիանա հավաքականին, Դավիթ Յուրչենկոն է: