25/03/2015 17:35
«Մինի-քաղաքը» օգնում է տեսողության խնդիր ունեցող երեխաների ներառմանը
Երևանում՝ Մամիկոնյանց 31 հասցեում է տեղակայված տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցը: Այն միակն է իր առանձնահատկությամբ, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով: Այս դպրոցում է սովորում մոտ տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող և մնացորդային տեսողությամբ100 երեխա ոչ միայն ՀՀ տարբեր մարզերից, այլև՝ Լեռնային Ղարաբաղից:
Բայց այս դպրոցը ևս մեկ առանձնահատկություն ունի. 2014թ-ի սեպտեմբերի 1-ին դպրոցի տարածքում բացվեց ուսուցողական «մինի-քաղաքը», որը հարմարեցված է տեսողության հաշմանդամություն ունեցող անձանց:
Aysor.am-ի հետ զրույցում դպրոցից հաղորդեցին, որ մինի-քաղաքում չտեսնող և մնացորդային տեսողություն ունեցող երեխաները ձեռք են բերում տարածական կողմնորոշման հմտություններ և կարողություններ, ինչը նրանց հնարավորություն է տալիս դպրոցն ավարտելուց հետո լինել մաքսիմալ ինքնուրույն, ինչը տեսողության հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման գլխավոր նախապայմանն է:
Բացի այն, որ մինի-քաղաքը բավականին կարևոր է այս հաստատությունում սովորող երեխաների համար, այն նաև կարևոր դերակատարում կարող է ունենալ հետագայում ընդհանուր Երևանի հարմարեցման համար` ծառայելով մոդել: Իսկ որ մոդելը արդյունավետ է` փաստ է:
Ւ դեպ, դպրոցում իրենց տարածական կոմնորոշման հմտություններն ու կարողությունները զարգացնում են ոչ միայն սաները, այլև ցանկացողները, քանի ոև դպրոցը բաց է հասարակության համար:
Նշենք, որ թեև հստակ վիճակագրություն չկա, բայց մասնագետները նշում են, որ ՀՀ բնակչության 4-8 տոկոսը տեսողության լուրջ խնդիրներ ունի կամ կույր է: