25/03/2015 20:09
Ջոկովիչ. Կարիերայիս գագաթնակետին եմ
Աշխարհի առաջին ռակետ, «Australian Open»-ի և Ինդիան Ուելսի մրցաշարի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչը ասել է, որ հիմա իր կարիերայի գագաթնակետին է գտնվում։
«Ես հիմա կարիերայիս բարձունքում եմ և ջանում եմ օգտագործել դա իմ դիրքը պահպանելու ու հնարավորինս առավելագույն թվով տիտղոսներ նվաճելու համար։
Ես գիտեմ, որ իմ կարիերան, ինչպես յուրաքանչյուր մարզիկի դեպքում, չի կարող հավերժ ձգվել։ Ես չեմ կարող երկար տարիներ բարձունքին մնալ: Ջանում եմ հասնել թենիսում երկարակեցության մշտական մարզումների, ոգեշնչման որոնումների և պատրաստությունների միջոցով։
Ես գիտեմ, որ իմ հաջողությունը մեկ մրցաշարի կամ մի քանի շաբաթվա աշխատանքի արդյունք չէ, այլ բազմաթիվ տարիների, կորտում անցկացրած անհաշիվ մարզումային ժամերի։ Միայն այդպես ես կարող եմ մնալ բարձունքում դեռ երկար տարիներ»,-ասել է սերբ թենիսիստը։