25/03/2015 17:08
ՏՏ ոլորտում հնարավոր է ապահովել 40 տոկոս աճ
ՏՏ ոլորտում շուրջ 40% աճ կարելի է ապահովել, եթե փոխվի մարդկանց աշխարհընկալումը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ հավելելով, որ հայ ծնողները նախընտրում են երեխաներին ուղարկել տնտեսագիտության, իրավաբանության ֆակուլտետներ, իսկ նրանք, ավարտելով ուսումը, հաճախ աշախատանք չեն գտնում:
Ինչ վերաբերում է ծրագրավորողներին, ապա, ըստ նրա, թե աշխարհում, թե Հայաստանում մեծ պահանջարկ կա և այդ պահանջարկն աշխարհում 2018թ-ին հասնելու է 3 մլն-ի:
«Հայաստանում, որքան էլ ծրագրավորող-մասնագետ լինի, այդքանն էլ աշխատանք կունենա»,- համոզված է Կարեն Վարդնայանը:
Բանախոսը գտնում է, որ մեծ թվով, նաև որակյալ ծրագրավորղներ վաղն ունենալու համար այսօր պետք է քայլեր անել և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կատարում է` դպրոցներում բացել են ռոբոտաշինության խմբակներ. 2013 թվականին արդեն 54 դպրոցներում ռոբոտաշինության խմբակներում սովորում էր մոտ 700 երեխա:
Բացի այդ, ԻՏՁՄ գործադիր տնօրենը նշեց, որ երկու միջազգային ծրագիր են իրականացնելու դպրոցներում`atelie lab և liveCode ծրագրերը: