«Կոտրելով լռությունը». Թուրք պատմաբան. Իմ դատն է՝ թուրքերին համոզել՝ մի ողջ ժողովուրդ կոտորելը վատ բան է

26/03/2015 21:08

«Կոտրելով լռությունը». Թուրք պատմաբան. Իմ դատն է՝ թուրքերին համոզել՝ մի ողջ ժողովուրդ կոտորելը վատ բան է


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որը վերնագրել ենք «Կոտրելով լռությունը»: Հայոց ցեղասպանության, ճանաչման ու թուրք հասարակության մեջ նկատվող փոփոխությունների մասին զրուցել ենք թուրք պատմաբան Օսման Քյոքերի հետ:

2005 թվականին Ստամբուլում հիմնված «Մի ժամանակ» (Bir zamanlar) հրատարակչությունը արդեն 10 տարի է` կարևոր աշխատանքներ է կատարում ազգային փոքրամասնությունների պատմության, մշակույթի ուսումնասիրության հարցում: Բացի հրատարակչական աշխատանքներից հրատարակչության կողմից վերոնշյալ թեմաների վերաբերյալ կազմակերպվում են նաև ցուցահանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ: Հրատարակչության աշխատանքներում հատկապես ուշադրության են արժանի հայերի վերաբերյալ արված ուսումնասիրությունները:  Մասնավորապես հրատարակչության նախագահ թուրք պատմաբան, հայագետ Օսման Քյոքերի նախաձեռնությամբ «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսը շրջել է աշխարհի մի շարք երկրներում և մեծ հետաքրքրություն առաջացրել: Ցուցահանդեսը, ինչպես նաև համանուն գիրքը, ներառում են մոտ 500 փոստային բացիկներ, որոնք նկարագրում են մինչև 1915 թ. Թուրքիայի հայերի կյանքը։

Օսման Քյոքերը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատմեց իր գործունեության, Ցեղասպանությունից առաջ հայերի կյանքի, Ցեղասպանության հետևանքների և հարցի նկատմամբ թուրք ժողովրդի ներկայիս վերաբերմունքի  մասին:

- Հրատարակչության անունը «Մի ժամանակ» է:  Հետաքրքիր է ի՞նչ է շարունակությունը: «Մի ժամանակ» ի՞նչ:

- Մի ժամանակ գոյություն ունեցող և ներկայումս վերացած շատ կարևոր բաներ: Թուրքիայի անցյալում գոյություն ունեցող մշակութային բազմազանությունը և այդ բազմազանության ոչնչացման գործընթացը: Հայերն էլ այդ մշակութային բազմազանության մի մասն են՝ կարևոր մի մասը: Հայերի թեմայով անձնապես ավելի շատ տեղեկացված և մասնագիտացած լինելուս պատճառով, աշխատանքներիս մեծամասնությունը հայերին են վերաբերում:

- Իսկ որտեղի՞ց է գալիս հետաքրքրվածությունը:

- Կարծում եմ, որ  հայերի միջոցով թուրքերին թուրքերի մասին պատմելու շատ բան կա: 2005 թվականին հայերի մասին մի գիրք գրեցի, ի դեպ, այդ գիրքը 4 տարվա աշխատանքիս արդյունքն էր, սակայն չգտնվեց հրատարակչություն, որը կհրատարակեր այն, և ես ստիպված եղա սեփական հրատարակչությունս հիմնել: Հիմնեցի և «Թուրքիայում 100 տարի առաջ հայերը» վերնագրով գիրքս տպագրեցի:

- Այդ գիրքը պարունակում է Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կյանքի մասին փոստային բացիկներ: Ինչպե՞ս գտաք այդ բացիկները:

- Ի սկզբանե, գիրքը նվիրված էր լինելու Առաջին համաշխարհային պատերազմից կամ էլ Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում ապրած հայերի կյանքին, կենցաղին: Օրինակ, թե որ շրջաններն են եղել հայերով բնակեցված, որ  թաղամասերն են եղել հայկական,  երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանք ինչ դեր են ունեցել: Այս ամբողջ տեղեկությունը ցանկացա հարստացնել նկարներով: Այդ ժամանակ էլ իմացա Օրլանդո Կարլո Կալումենոյի բացիկների հավաքածուի մասին: Նրա թույլտվությամբ օգտագործեցի բացիկները:  Ոչ ոք չէր սպասում, որ նման նյութ դուրս կգա բացիկներից: Քանի որ արդյունքում ստացվեց բավականին բազմաբովանդակ և միևնույն ժամանակ թանկ գիրք և ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ գնել այն, որոշեցի համանուն ցուցահանդեսը կազմակերպել և ցուցադրել բացիկները

- Եթե բացիկները դիտենք՝ որպես պատմության վկաներ, մինչ Ցեղասպանությունը հայերի ապրելակերպի մասին ի՞նչ են պատմում դրանք:

-Ոչ միայն բացիկները, այլ առհասարակ, եթե նայենք արածս հետազոտությանը, կարող ենք ասել, որ հայերը եղել են Օսմանյան հասարակության մշակութային և սոցիալական կյանքում ամենաառաջադեմ հատվածներից մեկը: Հայերը ապրել են երկրի ամեն մի կողմում: Բացիկներում նույնիսկ հայկական գրությամբ ցուցանակներ կարելի է տեսնել:

- Այսինքն՝ բնաջնջելով հայ բնակչությանը՝ Թուրքիան մշակութային տեսակետից էլ մեծ վնաս կրեց:

- Կարելի է ասել՝ և՛ տնտեսական, և՛ մշակութային տեսակետից երկրում փլուզում եղավ: Հանրապետության տարիներին կայսրության արևելյան շրջանները ավելի վատ վիճակում էին քան Օսմանյան ժամանակաշրջանում: Այսինքն դա նաև հարվածեց թուրք ժողովրդին: Բնականաբար հայերի ու թուրքերի ապրած ցավերը համերմատել չի կարելի, սակայն որպես ժողովուրդ, եթե նայենք, մենք էլ դրանից շատ վնաս կրեցինք: Ի վերջո, երկրում հաստատվեց վատ ղեկավարության «ավանդույթ»: Ղեկավարություն, որը մարդկանց սպանում է և պատասխանատվություն չի կրում դրա համար: Այս ավանդույթին պետությունը հետագայում էլ շարունակեց հավատարիմ մնալ, նույնիսկ մինչև այսօր: Սա պետական սովորույթի է վերածվել:

- Ցեղասպանությունը ճանաչող մի շարք թուրքեր «ցեղասպանություն» բառը խուսափում են արտասանել: Ինչո՞ւ:

- Ինքս էլ չափազանց շատ չեմ կիրառում, քանի որ այդ բառը միանգամից «կողպում է» քննարկումը: Հատկապես, եթե այդ քննարկումը թուրքերի հետ է: Մարդկանց այս բառի միջոցով ոչ մի բան չես կարողանում ասել, քեզ պարզապես չեն լսի:

- Իսկ ինչո՞ւ է «կողպում»: Ինչի՞ց են վախենում մարդիկ: Իրավական պատասխանատվությունի՞ց:

- Մարդիկ վախենում են, որ իրենց կմեղադրեն: Գիտեք, իմ  նպատակն է Թուրքիայում ապրող մարդկանց համոզել, որ մի ամբողջ ժողովուրդ կոտորելը վատ բան է: Իմ դատը դա է:

Նրանք կոտորածի փաստը նույնիսկ չեն ընդունում: Պետությունը  նրանց նախ ասում է «նման ժողովուրդ չի եղել», հետո էլ ՝ թե «իրենք են մեզ սպանել»: Եվ մի հսկայական պետության քաղաքականության դեմ մի հոգու պատմածը ի՞նչ ուժ կարող է ունենալ: Ինչքան ուզում ես իրականություն պատմիր:

- Ինչքանո՞վ եք ազատ Ձեր  նմանատիպ նախաձեռնություններում:

- Որևէ լուրջ սպառնալիք չեմ ստացել: Ուղղակիորեն իմ դեմ որևէ բան չի եղել, բայց, օրինակ, մի քաղաքում ցուցահանդես պետք է բացեի, կազմակերպիչ կողմին սպառնացել էին, և թույլ չտվեցին, որ ցուցահանդեսը բացվի:

- Հայոց ցեղապսանության 100-ամյակին ընդառաջ՝ որևէ գիրք, ցուցահանդես նախապատրաստո՞ւմ եք:

- Ինձ համար մինչև 2015 թվականը բոլոր տարիները 2015-ի չափ կարևոր են եղել: 100-ամյակին համար առանձնահատուկ նախաձեռնությամբ հանդես եկողները մինչ այդ ոչ մի բան չանողներն են: Ես 10 տարի է այդ գործը անում եմ, 2015 թ.-ին էլ նույնը կանեմ, 2016 թ.-ին, 2017 թ.-ին էլ:

- Միաժամանակ նայելով պետական քաղաքականությանն ու Ձեր ցուցահանդեսների այցելուներին՝ ի՞ նչ կարող եք ասել, առերեսումը ե՞րբ կլինի:

- Ես կարծում եմ, որ առարեսումն արդեն իսկ լինում է. առնվազն մարդկանց ուղեղներում լինում է:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:

Հեղինակ՝ Աստղիկ Իգիթյան, Ստամբուլ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական

Տվյալ բաժնի վերջին նյութերը