26/03/2015 12:23
Ինյեստա. Չնայած թվերին` գոհ եմ իմ կատարած աշխատանքից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ընդունում է, որ ընթացիկ մրցաշրջանում դեռևս չի կարող հպարտանալ իր վիճակագրությամբ: Իսպանիայի առաջնությունում 30-ամյա ֆուտբոլիստը 17 հանդիպում է անցկացրել, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով ու ստացել է երեք դեղին քարտ:
«Այս մրցաշրջանում վատ վիճակագրություն ունեմ: Այն հեռու է վիճակագրությունից, որն ունեի նախորդած մրցաշրջանների ընթացքում, բայց ես երբեք իմ խաղը չեմ գնահատել զուտ վիճակագրությամբ: Չնայած թվերին` գոհ եմ իմ կատարած աշխատանքից` անգամ եթե երբեմն որոշ բաներ չեն ստացվում այնպես, ինչպես նախատեսում եմ: Ինքս իմ ամենամեծ քննադատն եմ: Աշխարհի առաջնությունից ունեցած խոր հիասթափությունից հետո ինձ համար շատ բարդ էր, բայց մարզիկը միշտ պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Այժմ հոգնածությունը երկրորդական հարց է, քանի որ տիտղոսներ նվաճելու հարցը գերակայում է»,- Ինյեստայի խոսքն է մեջբերում «Onda Cero»-ն: