26/03/2015 13:21
ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում Ուրիխանյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանի կայացրած որոշմանը, ինչպես հարգանքով մոտեցել ենք մեր մնացյալ գործընկերների որոշումներին: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա նշել է, որ յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով նպատակահարմար է գտնում շարունակել իր գործունեությունը.
«Մենք հաջողություն ենք մաղթում Տիգրանին իր նոր նախաձեռնություններում, և մենք ևս որևէ խնդիր չէնք տեսնում ընդհանուր տեսակետների շուրջ մեր համագործակցության հարցում»,- հավելել է պատգամավոր Բաբայանը:
Հիշեցնենք, Տ.Ուրիխանյանն այսօր հայտարարություն է տարածել, որում ել է, որ ԲՀԿ-ում մնալն այլևս աննպատակահարմար է գտնում: