26/03/2015 13:58
Ո՞ւմ է ուղարկել Ս. Ֆարմանյանը երեխաների պատրաստած անմոռուկները
ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը Facebook-յան իր էջում գրել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նախաձեռնել է հետաքրքիր մարտահրավեր՝ «Անմոռուկ»: Այն է` ինքներս թղթից պատրաստում ենք հինգ անմոռուկ և ուղարկում այն մեր հինգ ընկերներին՝ մարտահրավեր նետելով նրանց կատարել նույնը.
«Երեխաներիս՝ Նարեի ու Դավիթի հետ միասին պատրաստված անմոռուկները մենք ուղարկում ենք ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին, Թևան Պողոսյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանին և բռցքամարտիկ Արթուր Աբրահամին: Թղթե անմոռուկների հետևի կողմում նշում ենք այն մարդու անունը, ում մենք երախտապարտ ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում»,- գրել է Սամվել Ֆարմանյանը: