26/03/2015 09:56
Սուր շնչառական վարակների պատճառով դադարեցվել է մարզային 7 մանկապարտեզների գործունեությունը
Սուր շնչառական վարակների տարածվածության ու դրա հետ մեկտեղ՝ ոչ բավարար չափով տաքացվելու պատճառով ժամանակավորապես դադարեցվել է մարզային 7 մանկապարտեզների գործունեությունը։ Դրանք չեն գործի մինչ երկուշաբթի։ Այս մասին երեկ «Հայկական ժամանակը» տեղեկացել է Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանից։
Նա մասնավորեցրել է, որ փակված մանկապարտեզներից 5-ը գտնվում են Արագածոտնում, մեկը՝ Տավուշում, Մեկը՝ Վայոց Ձորում։ ԱՆ մասնագետի փոխանցմամբ՝ բազմաթիվ այլ մանկապարտեզներում ևս մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է ոչ բավարար չափով տաքացվելու խնդիր, ինչը սակայն, ըստ նրա, շուտով կարգավորվելու է»։