26/03/2015 15:34
Վարան. Ցանկանում եմ իմ հետքը թողնել «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարծում է, որ առաջընթաց է գրանցել:
«Շարունակում եմ առաջընթաց գրանցել և զգում եմ դա: Հենց դժվարություններն են քեզ ամենաշատը սովորեցնում: Դեռ շատ տեսանկյուններից պետք է բարելավեմ խաղս, ցանկանում եմ իմ հետքը թողնել «Ռեալում»: Այդ նպատակն ինձ առաջ է տանում: Զարգանալու համար մեծ նպատակներ են հարկավոր, իսկ «Ռեալում» ամեն օր նոր մարտահրավերների ես բախվում»,- Վարանի խոսքը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները` հղում կատարելով «La Voix du Nord»-ին:
Ավելացնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա ֆրանսիացին մասնակցել է 19 խաղի, ստացել է մեկ դեղին քարտ: