26/03/2015 15:07
Ա. Աշոտյան. Միջին մասնագիտական կրթությամբ մասնագիտությունների ցանկը ընդլայնվեց ևս երեքով
Այսուհետ Հայաստանում կտրվեն «ազգային նվագարանների պատրաստող և նորոգող», «վեբ-դիզայներ» և «տեխնիկ-ագրոնոմ» որակավորումներ: Այս մասին Կառավարության նիստից հետո Facebook-յան իր էջում գրառել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը.
«Ընդառաջելով աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև քայլեր ձեռնարկելով ազգային մշակույթի պահպանման համար, այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագիտությունների ցանկը ընդլայնվեց ևս երեքով»,- մասնավորապես նշել է նա: