26/03/2015 09:37
Գյումրու իշխանությունները, հավանաբար, պոնչիկի հետ կապված անմոռանալի հիշողություններ ունեն. «Առավոտ»
«Առավոտը» հրապարակել է Գյումրու փողոցներից մեկում տեղակայված նստարններից մեկի լուսանկարը, որի վրա քաղաքի անվանի փոխարեն արտասովոր գրառում է կատարված: «Գյումրի քաղաքի իշխանությունները, հավանաբար, պոնչիկի հետ կապված անմոռանալի հիշողություններ ունեն: Ի տարբերություն այլ քաղաքների, որտեղ հանրային վայրում տեղադրված նստարններին տվյալ քաղաքի անունն է նշված, Գյումրիում նստարանի համար հետաքրքրիր անվանում են մոգոնել՝ «պոնչիկ-մոնչիկ»»,- գրել է «Առավոտը»: