26/03/2015 09:23
Ձերբակալվել է «օրենքով գող» Կոտիկը
«Ժամանակի» տեղեկացմամբ՝ Մոսկվայի ոստիկանները քաղաքի կենտրոնում ձերբակալել են «օրենքով գող» Գեորգի Քալաշյանին, որը հայտնի է, «Կոտիկ» մականունով: Խուզարկությամբ նրա մոտից առգրավվել են թմրանյութ, հնարավոր է՝ հաշիշ:
2015թ հունվարին Քալաշյանը կրկին ձերբակալվել էր «օրենքով գողեր» Ցիրկաչի, Զաբավայի, Տյուրիկի, Վոսկրեսի, ու Տեկոյի մասնակցությամբ «գողական սխոդկայի» խափանման հատուկ օպերացիայի ժամանակ: