26/03/2015 17:12
Տլեն, Ծգլը և Գաստրիկը կալանավորվեցին
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանության գործով ձերբակալված «Ծգլի», «Տլեի» և «Գաստիկի» խափանման միջոցներն ընտրելու վերաբերյալ դռնփակ դատական նիստը:
Երեք ձերբակալվածներն էլ կալանավորվել են: Նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ապօրինի և հիմնազուրկ անվանեց դատարանի որոշումը:
«Երեք որոշումներում էլ բացակայում է հիմնավոր կասկածը: Չպատճառաբանվեց, թե ինչու անթույլատրելի ճանաչվեց գրավի կիրառումը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց: Քննիչը չկարողացավ ապացույցներ ներկայացնել, որոնցով կհամոզեր պաշտպանական կողմին, որ առկա է հիմնավոր կասկածը»,- ասաց փաստաբանը: