26/03/2015 18:51
Իսպանական Պինտոն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանին այսօրվա լիագումար նիստում միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում են, որ որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը»: