26/03/2015 14:55
Բարերարը փոխանցել է փոքրիկ Հայկի վիրահատության համար անհրաժեշտ 2000 ԱՄՆ դոլարը
Նախօրեին համացանցում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ 8-ամյա Հայկ Մանուկյանի մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված հիվանդությունը: Երեխան կարողանում է ինքնուրույն կանգնել, սակայն քայլել չի կարողանում:
Տեղեկատվության համաձայն՝ երեխային անհրաժեշտ է վիրահատություն ՌԴ-ում, որի արժեք 2000 ԱՄՆ դոլար է կազմում:
Հայկի մայրը՝ Նունե Մանուկյանը, Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բարերարն, ով չի ցանկացել հրապարակել անունը, փոխանցել է վիրահատության համար անհրաժեշտ ողջ գումարը՝ 2000 ԱՄՆ դոլարը: