26/03/2015 19:33
Վարչապետերի հանդիպումը դեռ չի ավարտվել
Կառավարությունում դեռ շարունակվում է ՀՀ ներկա և նախկին վարչապետերի հանդիպումը, որն անցնում է դռնփակ ռեժիմով: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնության հրավիրված վարչապետների ակումբի անդրանիկ նիստը մեկնարկել է մեկ ժամ առաջ, դրան մասնակցում են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը: