26/03/2015 19:42
Բ.Սահակյանը հետմահու պարգևատրել է Սամվել Հակոբյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սամվել Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից: