26/03/2015 09:30
ՀՀԿ-ական պատգամավոր. Տնտեսության վիճակը վատ է
«Չորրորդ իշխանությունը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի հետ:
-Անձամբ Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը:
-Վատ է: Եթե մարդիկ քիչ են արտահանում, քիչ են ներկրում, ապրանքաշրջանառությունը նվազել է, իսկապես՝վատ է:
-Ձեր կարծիքով, որոնք են պատճառները՝ միայն արտաքին գործոննե՞րն են, թե կան նաև ներքին գործոններ:
-90 տոկոսն արտաքին գործոններն են՝ կապված ռուսական ռուբլու արժեզրկման, և դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկման հետ: Դոլարը որպես արժույթ ամբողջ աշխարհում է ուժեղացել, իսկ Հայաստանում վարկային ռեսուրսների 62 տոկոսը դոլարով է: Բայց եթե մենք ապրում ենք Հայաստանում, ունենք հայկական դրամ, կարծում եմ՝ մեր բոլոր վարկային ռեսուրսները պետք է վերաձևակերպվեն հայկական դրամի: Ու մենք կամաց-կամաց պետք է դուրս գանք արտարժութային վարկային ռեսուրսներով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: