26/03/2015 14:05
Արթիկի ոստիկանապետը նշանակվել է Գորիսի ոստիկանապետ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել Շիրակի մարզի ոստիկանությունում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանը ուղարկել է կադրերի ռեզերվ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանին նշանակել է Գյումրու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ, իսկ «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Արամ Ղարիբյանը տեղափոխվել է Ախուրյան:
Արթիկի ոստիկանապետ է նշանակվել Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը: