26/03/2015 13:43
Վետերանների ամենամսյա պատվովճարը կրկնապատկվեց
Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը 25 հազար դրամի փոխարեն այսօր կառավարությունը սահմանեց 40 հազար դրամ: Նման առաջարկով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, առաջարկեց պատվովճարները սահմանել 50 հազար դրամ, կառավարությունը կողմ արտահայտվեց վարչապետի առաջարկին:
Նշենք, որ այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը և Հայաստանում Հայերնական մեծ պատերազմի վետերանների թիվը կազմում է 1 100 մասնակից:
Որոշումը ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից: