26/03/2015 12:10
Գյումրու ռուսական ռազմաբազային հողամաս հատկացվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը` Գյումրիում գործող ռուսական ռազմաբազային տրամադրելու նախագծին:
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ պաշտպանություն նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ռազմաբազան նախատեսում է այդ տարածքում կառուցել հոգևոր մշակութային կենտրոն:
Ռուսական կողմին կտրամադրվի Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից` Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 173/3 հասցեի հողամասը` դրանում առկա շենք շինություններով հանդերձ: