26/03/2015 09:09
Ուրիխանյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
«Հրապարակի» տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, որի մասին կհայտարարի այսօր:
«Ուրիխանյանը փետրվարյան իրադարձություններից հետո որոշել է այլևս չքայլել ԲՀԿ-ի հետ, քանի որ համաձայն չէ նոր ԲՀԿ-ի մեղմ ու կառուցողական դիրքորոշումների հետ: Նա շաբաթներ առաջ «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնություն ստեղծելու հայտ է ներկայացրել, հիմա էլ որոշել է այն դարձնել կուսակցություն: Իսկ դրա համար ԲՀԿ-ից դուրս գալը պարտադիր քայլ է: Հիշեցնենք նաև, որ Քաղաքացիական շտաբի հիմնադիր համագումարը նախատեսված է մայիսի 2-ին»,- գրել է թերթը։