27/03/2015 13:37
Airbus A320 օդանավի երկրորդ օդաչուն մեկուկես տարի բուժվել է հոգեբուժարանում
Ֆրանսիայում կործանված Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը 1,5 տարի բուժվել է հոգեբույժի մոտ: Այս մասին հայտնում է Bild-ը:
Ըստ այդմ, Ա. Լյուբիցը հոգեկան խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ում օդաչուների դպրոցում ուսանելու ժամանակ և բնութագրվել է որպես պարբերաբար բժշկական հետազոտության կարիք ունեցող մարդ:
Նա մի քանի անգամ ընդհատել է ուսումը՝ բուժման նպատակով և անգամ որակվել ոչ պիտանի:
Լրատվամիջոցներում շրջանառվող վարկածի համաձայն` նա ինքնակամ է փորձել վայրէջքի ենթարկել ինքնաթիռը: