27/03/2015 11:26
Անրի. Ցանկանում էի խաղալ Անելկայի, Սքոուլզի, Ջերրարդի հետ
«Արսենալի» նախկին հարձակվող Թյերի Անրին պատմել է, որ ատել է Լոնդոնը ներկայացնող թիմերից «Տոտենհեմը» և խոսել է «Արսենալում» անցկացրած առաջին շրջանի մասին:
« «Արսենալում» անցկացրած ութ տարիների ընթացքում սկսեցի ատելություն զգալ «Տոտենհեմի» նկատմամբ: Ես ծանոթացա ակումբի պատմությանը և սկսեցի ատել «Տոտենհեմը»: Միշտ ցանկանում էի Անելկայի հետ նույն թիմում խաղալ, ինչպես նաև Փոլ Սքոուլզի, Սթիվեն Ջերրարդի: Երբ նոր էի տեղափոխվել «Արսենալ», մրցակցում էի Դավոր Շուկերի հետ: «Արսենալում» աստված Դենիս Բերգամպն էր: Եթե այդ ժամանակ ունակություններս չցուցադրեի, ստիպված էի լինելու ձախ եզրում պայքարել Մարկ Օվերմարսի հետ: Մեկ խոսքով` ես շատ էի աշխատում»,- ասել է Անրին: