27/03/2015 09:25
Հրանտ Բագրատյան. Մենք չունենք կենտրոնական բանկ, չունենք բանկային քաղաքականություն
«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկինն վարչապետ Հրանտ Բագրատյանը:
-Պրն Բագրատյան Հայաստանը ևս 500 միլիոնի եվրոբոնդեր թողարկեց: Ձեր կարխիքով՝ որքանո՞վ է նպատակահարմար նամնա եղանակով արտաքին պարտքի ավելացումը:
-Մեզ ասվում է, որ դա արտաքին պարտքի ավելացում չէ, այլապես պիտի գար ԱԺ: Ես տեղյակ չեմ անգամ, թե այդ 500 միլիոնը եվրո է, թե դոլար, որովհետև իրարամերժ տեղեկություններ են լինում: Նախ ինձ հետաքրքրում է ոչ թե ինչքան փող են վերցրել, այլ ինչի համար ենք վերցրել: Եվ ես տեղյակ չեմ թե ինչ գնով ենք վերցրել: 7,62 տոկոս տեղաբախշման արժեքն է, և որքան հասկանում եմ այդ դեպքում իրական արժեքն առնվազն պետք է 9 տոկոս լինի: Բայց ես անգամ տեղյակ չեմ՝ դա վերցրել են, թե ոչ, որպեսզի կառավարությանը հարց տամ՝տոկոսիվ 9 ավելի էժան փող չկա՞ր:
-Նախնական տեղեկությունների համաձայն՝ այդ պարտքի մի մասով պետք է կատարվի արտաքին պարտքի սպասարկումը, մյուսը մասով էլ պետք է համալրվեն պետական պահուստները:
-Եթե պիտի համալրի պետական պահուստները, ապա դա հանցագործություն է, որովհետև մենք չունենք Կենտրոնական բանկ, չունենք բանկային քաղաքականություն: Այսինքն՝ ԿԲ նախագահը պետք է այդ փողը վերցնի և վաճառի դրամի փոխարժեքը պահելու համար: Վաճառի ներմուծողներին՝ էլ ավելի փչացնելով տնտեսությունը: Ուրեմն սա տնտեսությանը վնաս կտա: Իսկ եթե սա գնալու է փակի մի պարտք, որն ավելի թանկ է, քան թե այս պարտքն է, միայն կողջունեմ:
-Ձեր կարծիքով՝ դոլարի ներկայիս փոխարժեքը այդ արտարժույթի օբյեկտի՞վ գինն է:
-Ոչ որովհետև երկու տեսակի սուբսիդիա ունի դոլարի ներկայիս կուրսը: Այնուամենայնիվ շարունակվում են հանրապետություն տրանսֆերտներ գալ, դրանց հաշվին է պահվում: Եվ երկրորդը՝ պետական պահուստները ամսական 50-100 միլիոն դոլարով պակասում են: Դա արհեստական կուրս է, արվում է նրա համար, որ դրամ-դոլար փոխարժեքը շատ չփոխվի, միառժամանակ պահեն, որպեսզի բարձր գնաճ չլինի: Բայց բոլորին պարզ է, որ կանցնի մի քանի ամիս, դրամի փոխարժեքը ևս 10-15 տոկոսով կընկնի: Եվ նոր գնաճի ալիք կլինի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: