27/03/2015 12:45
Պաշտոնական. Թերրին երկարաձգել է «Չելսիի» հետ պայմանագիրը
«Չելսիի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր է կնքել պաշտպան Ջոն Թերրիի հետ: Թերրիի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2015-16թթ. մրցաշրջանի ավարտը:
Ջոն Թերրին «Չելսիում» նորամուտը նշել է 1998 թվականին, այս ընթացքում մասնակցել է 661 խաղի, խփել է 63 գոլ, երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հինգ անգամ` Անգլիայի գավաթակիր, հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Ընթացիկ մրցաշրջանում Ջոն Թերրին մասնակցել է Անգլիայի առաջնության 29 խաղի և խփել է 3 գոլ: