27/03/2015 11:28
Ռամոս. Ցավոք, Ինյեստան չի խաղում «Ռեալում»
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գովասանքով է խոսել Իսպանիայի հավաքականում իր թիմակից Անդրես Ինյեստայի մասին և ափսոսանք է արտահայտել, որ «Բարսելոնայի» կիսապաշտպանը հանդես չի գալիս մադրիդյան թիմում:
«Ինյեստան աշխարհի բոլոր աղջիկների համար ցանկալի տղա է»,- կատակով սկսել է Ռամոսը:
«Նրա կարիերան և վիճակագրությունն ամեն ինչ ասում են: Աշխարհում ընդամենը մի քանի ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են համեմատվել նրա հետ: Ցավոք, նա չի խաղում «Ռեալում» »,-Ռամոսի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: