27/03/2015 14:34
Սելին Դիոնը կվերադառնա բեմ
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը իր պաշտոնական էջում հայտարարել է, որ կվերադառնա մեծ բեմ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Ուզում եմ հայտնել, որ իմ ամուսինը` Ռենեն արդեն ապաքինվել է և ես կարող եմ վերադառնալ բեմ», —հայտարարել է նա:
Ս. Դիոնը բեմ կվերադառնա օգոստոսի 27-ին: Նրա առաջին համերգը կկայանա Լաս Վեգասում, իսկ տոմսերի վաճառքը կսկսվի մարտի 28-ից:
Շրջագայությանը նախատեսված է 40 շուո, որոնք կավարտվեն 2016 թ. հունվարի 17-ին: