27/03/2015 15:35
Վ. Ոսկանյան. Իրանցիները Հայաստանում իրենց ապահով են զգում
Ոչ մի տարօրինակ բան չկա, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները Նովրուզը նշելու համար գալիս են Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ իրանցիներն արդեն մոտ 40 տարի է նախընտրում են իրենց տոնը նշել տարբեր երկրներում:
«Նրանք նախընտրում են Հայաստան գալ, քանի որ այն տնտեսական առումով բավականին հարմար է, էժան է ու բացի այդ ունի ցամաքային սահման Իրանի հետ»,- ասաց իրանագետը:
Նրա խոսքով՝ բացի այս իրանցիները Հայաստանում իրենց ապահով են զգում.
«Նրանք գիտեն, որ այստեղ ի տարբերություն հարևան Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի փողոցում իրենց դրամապանակը չեն գողանա»,- ասաց Վարդան Ոսկանյանն՝ ավելացնելով, որ Հայաստանն իրենց համար անվտանգ երկիր է: