27/03/2015 17:10
Աշոտ Աղաբաբյանը խիստ զբաղված է
«Ես շատ զբաղված եմ և ասելու ոչինչ չունեմ: Այն ինչ ասելու եմ արդեն վաղուց ասել եմ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), կարծես՝ նախապես իմանալով, թե ինչ հարց ենք տալու: «Այս պահին չեմ կարող պատասխանել ձեր հարցերին, թող մնա մեկ ուրիշ անգամ»,- ասաց նա ու կախեց լսափողը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, թե վերջինս նեղացած է իր կուսակից ընկերներից և հատկապես այն պատճառով, որ նրա կազմակերպություններում ակտիվ հարկային ստուգումներ են իրականացվում:
Ի դեպ՝ մենք ավելի վաղ ևս զանգահարել էինք Աշոտ Աղաբաբայնին, ով լսելուն պես, որ զանգահարողը լրագրող է, սկզբում անջատեց հեռախոսն, այնուհետև՝ փոխանցեց մեկ ուրիշին, ով էլ իր հերթին ասաց, որ նա շատ զբաղված է և չի կարող զանգերին պատասխանել:
Նախորդող հրապարակում՝ Բուռնաշը նեղացել է հարազատ կուսակցությունից