27/03/2015 16:24
Ա. Աշոտյանի՝ առաջարկը ռեկտորներին. Թույլատրել ուսանողներին հանձնել ստուգումները առանց ուսման վարձ վճարելու
Կրթության և գիտության նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում ուսանողներից և նրանց ծնողներից այն հարցադրմամբ, որ որոշ բուհերում գիտելիքների առաջին միջանկյալ ստուգումներին չեն թույլատրվում այն ուսանողները, ովքեր չեն վճարել կիսամյակի ուսման վարձը: Այս մասին Facebook–յան իր էջում գրառել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պարզաբանելով.
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթով, այն է «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ», ռեկտորներին շրջաբերականով առաջարկել եմ եմ քննարկել և մինչև ուսումնական կիսամյակի ավարտը թույլատրել ուսանողներին հանձնել գիտելիքների միջանկյալ ստուգումները՝ սահմանելով ուսման վարձի վճարման անհատական գրաֆիկներ՝ ըստ ամիսների»: