27/03/2015 12:29
Ա.Մանուկյան. Կողմնակից ենք համագործակցությանը և՛ ԲՀԿ-ի, և՛ «Ժառանգության» հետ
«Այո, մենք շփվում ենք ԲՀԿ մեր գործընկերների հետ. Ես լավատես եմ»,- ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ի պատասխան հարցի, թե շփումներ ԲՀԿ-ի հետ առկա՞ են, թե ոչ: Նա նշեց, որ ԲՀԿ-ն ներկայումս վերակազմավորման, վերաիմաստավորման փուլի մեջ է, այն չի ավարտվել և ԲՀԿ-ականներն էլ ասում են, որ պետք է գնահատեն իրենց գործունեությունը:
«Մենք չենք բացառում, հակառակը` կողմակից ենք համագործակցության և ԲՀԿ-ի հետ, և «Ժառանգության» հետ, հատկապես Ազգային ժողովում: Մեր ձայները, ցավոք, չեն բավարարում, այնպես որ հույս ունեմ, որ ԱԺ-ում լուրջ ընդդիմադիր բլոկ կձևավորենք», - ասաց Արամ Մանուկյանը` կրկնելով, որ մարդկային շփումները կան և ինքը հույսը չի կորցնում, որ դեռ իրար հետ ծրագրեր կիրականացնեն:
Հարցին, թե հանդիպել է այս ընթացքում Գագիկ Ծառուկյանի հետ, արձագանքեց` ոչ: