27/03/2015 20:00
Apple –ի ղեկավարը որոշել է իր կարողությունը ծախսել բարեգործական նպատակներով
Ամերիկյան Apple INC. ընկերության գլխավոր գործադիր տնօերն Թիմ Քուքը նախատեսում է իր ողջ կարողությունը ծախսել բարեգործական նպատակներով: Հաղորդում է interfax-ը:
Նա հայտարարել է իր մտադրության մասին Fortune ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ, ըստ ամսագրի գնահատակնների, Քուքի ողջ կարողությունը գերազանցում է 800 մլն դոլարը: Apple-ի ղեկավարը մտադիր է իր միջոցներն ուղղել ՍՊԻԴ-ի տարածման դեմ պայքարին, պաշտպանել մարդու իրավունքները և բարեփոխել ԱՄՆ էմիգրացիոն համակարգը:
2010թ-ին ամերկացի միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթն ու Բիլ Գեյթսը մարդասիրական ծրագիր են սկսել Giving Pledge, որի մասնակիցները պարտավորվում են իրենց կարողության առնվազն կեսը ուղղորդել բարեգործությանը: Ակցիային արդեն միացել են մոլորակի ավելի քան 150 մեծահարուստ: