27/03/2015 19:21
Եզդի համայնքը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ Նախագահին
Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգում պետք է ընդգրկվի Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացված լինելու հարցը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին՝ շեշտելով, որ ազգային փոքրամասնությունները պետք է ընդգրկված լինեն Ազգային ժողովում և մյուս ընտրովի մարմիններում:
Նա նշեց, որ այս մասին հաջորդ շաբաթ եզդիները պատրաստվում են նամակով դիմել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
«Նամակի բովանդակությունը դեռ հստակեցված չէ, բայց մոտ օրերս կհարպարակվի նաև մամուլում։ Կարծում եմ, որ եթե ընտրովի մարմիններում պետք է շարունակվի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չլինել, ապա նախկին սահմանադրությունը բավականին լավն է»,- ասաց Բորիս Մուրազին։