27/03/2015 09:10
Բուռնաշը նեղացել է հարազատ կուսակցությունից
Պատգամավոր, Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից և, իբրև բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Մինչև հարկայինի կողմից տուգանվելը Բուռնաշը նեղսրտել էր կուսակցությունից, որ մատը մատին չխփեցին և Ծառուկյանին կարգի չհրավիրեցին՝ թույլ տալով, որ «Հրազդան» տոնավաճառից առևտրականներ փախցնի ու մեծ վարկի տակ գցի Աղաբաբյանին: Դրան էլ հետևեց ՀՀԿ-ի ուղիղ հարվածը՝ հարկայինը նրան տուգանեց 60 միլիոնով: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Բուռնաշը հանդիպել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու պարզաբանում պահանջել , բայց նրան ցույց են տվել Սերժ Սարգսյանի դուռը։ Աղաբաբյանն էլ որոշել է բոյկոտել ԱԺ նիստերը»,- հավելել է թերթը։